Չեչնիայի ղեկավարի որդին՝ Ադամ Կադիրովը, մտել է Ռուսաստանի Ռեկորդների գիրք որպես ՌԴ սուբյեկտի անվտանգության ծառայության ամենաերիտասարդ ղեկավար, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Այն ռեկորդը, որի հավաստագիրն իմ ձեռքին է, այսօր չի սահմանվել, բայց եւ այնպես, մենք սպասում էինք հարմար պահի։ Եվ այսպես, ռեկորդը՝ ՌԴ սուբյեկտի անվտանգության ծառայության ամենաերիտասարդ պետ 16 տարեկանում, եւ ռեկորդակիրն Ադամ Ռամզանի Կադիրովն է, հայտարարում եմ գրանցված,- ասել է Ռուսաստանի Ռեկորդների գրքի խմբագիր Ստանիսլավ Կոնենկոն Գրոզնիում ММА АСА 180-ի մրցաշարի ժամանակ։
Կոնենկոն նրան է հանձնել Ռուսաստանի Ռեկորդների գրքի հանրայնացման մեդալ։ Մրցաշարին ներկա է գտնվել նաեւ տարածաշրջանի ղեկավար Ռամզան Կադիրովը։
«Զգացողությունները շատ հաճելի են։ Մենք մտադիր չենք այսքանով բավարարվել։ Հետո ավելին է լինելու»,- մեկնաբանել է Ադամ Կադիրովն իր ռեկորդը։