Երեկ ոսիկանապետ Արամ Հովհաննիսյանի և Բագրատ Սրբազանի միջև տեղի ունցավ վիճաբանություն։ Շարժման առաջնորդը
Հանրային հեռուստաընկերություն էր ցանկանում գնալ, իսկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ
թույլ չեն տալու օրենք խախտել։ Իհարկե Սրբազանը ներս մտավ, ուղիղ եթերում խոսեց և այլն։
Սրբազանը բարկացած ոստիկանապետին ասաց, որ իրեն «տրորելու» է, որին ի պատասխան շատ
վիրավորվեց Հովհաննիսյանը, նույնիսկ տեսախցիկների ներկայությունն ու համազգեստը հաշվի
չառնելով «համբալ» բառն օգտագործեց։
Ոստիկանապետն իրապես
վիրավորվե՞լ է «տրորվել» բառից։ Իսկ եթե դա այդքան վատ է, ապա ինչո՞ւ են իր իսկ հրամանով
ոստիկանի համազգեստ կրողները բառի ամենաուղիղ իմաստով տրորում իրենց ազատ կամքն արտահայտող
քաղաքացիներին։ Ինչո՞ւ են քացիներով հարվածում անչափահասներին և կանանց։ Եթե դա վատ
է, ապա ինչո՞ւ են հենց իրենք դա անում կամ չպատժելով խրախուսում նման արարքները պետական
գերթե բոլոր կառույցներում։ Միայն այն որ իշխանությունը հանդուժել և հանդուրժում է,
որ թշնամին է տրորում ՀՀ քաղաքացուն, որ ՀՀ ոստիկանն ադրբեջանցիների հետ համատեղ ֆիզիկապես
և հոգեպես տրորում է արցախցուն և դուրս հանում իրենց տներից՝ թշնամուն հանձնելու համար,
վիրավորական չէ։ Նույն Արամ Հովհաննիսյանը տեղյակ չէ՞ թե ինչպես են իր ենթակաները Կիրանցում
մարդկանց տրորելով հեռացնում սեփական տնից, հարազատների գերեզմանից և այլն։
Երբևէ նույն Հովհաննիսյանը
մտածել է թե քանի անգամ են իրենց տրորված զգացել զոհերի հարազատները, որոնց երեխաների
մարմինները պարկեր մեջ գետնին են տեսել, քանի անգամ է նրանց սիրտը տրորվել, երբ այդպես
էլ մեղավորները չպատժվեցին։ Երբևէ մտածե՞լ
է, թե քանի ոտնահետք կա այն ծնողների սրտերում, որ Եռաբլուրում իրենց որդիներին շիրիմներից
բռնի ուժով իրենց հեռացնում էին, որ Նիկոլ Փաշինյանի մոտքն ապահովեն։ Այդ ոստիկանները
գոնե մեկ անգամ իրենց հարց տվել են, թե քանի անգամ կարող էին տրորվել, եթե այդ մայրերի
հերոս որդիները զոհված չլինեին, ընդ որում, նաև հենց նրա համար, որ այդ ոստիկանները
շարունակեն համազգեստ հագնել։
Կյանքը բումերանգի
էֆեկտ ունի և դա մեկ անգամ չէ, որ ապացուցվել է։ Ուստի, այնպես ինչպես այսօր վարվում
ես մեկի հետ, պետք է սպասել, որ վաղն էլ քեզ հետ են այդպես վարվելու՝ գուցե ձևն այլն
լինի, ավելի մեղմ կամ ավելի դաժան, բայց այդ օրը գալու է, և երեկ Հովհաննիսյանը պարզապես
ստիպված էր հաշվի նստել այս իրողության հետ։ Հավանաբար, դրանով էր պայմանավորված հունից
դուրս գալն ու մնացյալ անընդունելի պահվածքը։









