Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի իրավական ուժ, ուստի դրա վրա հղում անելն ու առավել ևս դրա շուրջ իբր բովանդակային հարցադրումներ առաջադրելը՝ իրավական տեսանկյունից իմաստազուրկ է, իսկ քաղաքական տեսանկյունից՝ զուտ շահարկման հարմար թեմա, ինչի մասին բազմիցս եմ արտահայտվել: Այդ փաստաթուղթը, օրենսդրի բնորոշմամբ, ռազմաքաղաքական բնույթի միջազգային պայմանագիր է, որպիսին Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ անվերապահորեն պետք է վավերացվեր կամ հատուկ վերապահում արվեր, որ գործելու է ժամանակավոր՝ մինչև վավերացումը, ինչը չի արվել: Ընդ որում, այդ փաստաթուղթը՝ հենց միայն այն հիմքով, որ ստորագրվել է պատերազմի սպառնալիքի թելադրմամբ, առ ոչինչ է (1969 թ. մայիսի 23-ի «Միջազգային պայմանագրային իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 52-րդ հոդված):









