Ռուսաստանի տարածաշրջանային դիրքորոշումը չպետք է ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունների համակարգի ածանցյալը լինի Այս մասին «ԱՄՆ նախագահի ընտրությունները եւ դրանց ազդեցությունը հետխորհրդային տարածքում» թեմայի քննարկման ժամանակ սեպտեմբերի 28-ին ասել է ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իվան Սաֆրանչուկը։
«Ես կողմ եմ, որպեսզի ընդլայնվի քաղաքական տարածքն աշխարհում առանց ԱՄՆ-ի։ Այս իմաստով Մոսկվայի դիրքորոշումը տարբեր տարածաշրջաններում, այդ թվում Կովկասում, չպետք լինի ամերիկացիների հետ մեր հարաբերությունների ածանցյալը։ ԱՄՆ-ը ամենուրեք բանը տանում է նրան, որ իրեն ներկայացնի որպես անխուսափելի տերություն»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Կովկասում ամերիկյան քաղաքականության հիմքը կապված է այն բանի հետ, որպեսզի վնասի Ռուսաստանին, դա նրանց գլխավոր նպատակն է։
«Ամերիկյան մոտեցումը կապված է այն բանի հետ, որ պետք է միշտ եւ բոլոր տարածաշրջանային դասավորություններում աջակցել ավելի թույլին ընդդեմ ավելի ուժեղի։ Եթե տարածաշրջանում որեւէ տուժած կա, ապա այդ տուժածն էլ հենց մուտքի կետն է։ Որպեսզի չլինի չափից ավելի ուժեղ մեկը, պետք է անպայման աջակցել ավելի թույլ կողմին ավելի ուժեղի դեմ։
Ուստի ամերիկյան դիվանագիտությունն այժմ Հայաստանն իր համար ներկա վիճակում համարում է որպես առավել շահեկան կետ տարածաշրջանում իր քաղաքականությունն ակտիվացնելու համար»,- ավելացրել է փորձագետը։









