Նեպալում չդադարող անձրեւները հանգեցրել են հեղեղումների եւ սողանքների, զոհվել է 10 մարդ, յոթ հոգի անհետ կորել է, տեղեկացրել է Reuters-ը։
Խախտվել է տրանսպորտի աշխատանքը, գետերի մեծ մասը հիմալայան երկրում դուրս է եկել ափերից մուսոնային շաբաթական անձրեւներից հետո, տեղեկացրել է գործակալությունը։
Ոստիկանությունն աշխատում է փլատակների մաքրման եւ երթեւեկության վերականգնման ուղղությամբ, տեղեկացրել է ոստիկանության ներկայացուցիչ Դեն Բահադուր Քարկին։
Անձրեւները կարող են դադարել միայն կիրակի, տեղեկացրել են մասնագետները։
Օդերեւութաբանները տեղեկացրել են, որ շրջանների մեծ մասում տեղի են ունեցել չափավոր եւ ուժեղ անձրեւներ։ Միջազգային ավիաչվերթները կատարվում են, բայց շատ ներքին չվերթներ չեղարկվել են։
Քոշի գետի ջրի մակարդակը Հնդկաստանի հարավ-արեւելքում, որը սահմանակից է Բիհար նահանգին երկրի արեւելքում, գերազանցել է վտանգավորության մակարդակը 450 000 խորանարդ մետրով, 150 000 նորմալ քառակուսի մետրի համեմատ, տեղեկացրել է պաշտոնյաներից մեկը։ Գետի մակարդակը շարունակում է բարձրանալ։









