Փետրվարի 12-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի վիճակահանությունը։ Մրցաշարին կմասնակցի 54 հավաքական, որոնք բաժանված են չորս լիգաների (A, B, C, D)։
Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է C լիգայի 2-րդ խմբում։ Մեր ընտրանու մրցակիցներն են՝
- Չեռնոգորիան
- Կիպրոսը
- Լատվիա/Ջիբրալթար զույգի հաղթողը
Ստորև ներկայացնում ենք վիճակահանության ամբողջական արդյունքները․
Լիգա A
Խումբ 1. Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Թուրքիա
Խումբ 2. Գերմանիա, Նիդերլանդներ, Սերբիա, Հունաստան
Խումբ 3. Իսպանիա, Խորվաթիա, Անգլիա, Չեխիա
Խումբ 4. Պորտուգալիա, Դանիա, Նորվեգիա, Ուելս
Լիգա B
Խումբ 1. Շոտլանդիա, Շվեյցարիա, Սլովենիա, Հյուսիսային Մակեդոնիա
Խումբ 2. Հունգարիա, Ուկրաինա, Վրաստան, Հյուսիսային Իռլանդիա
Խումբ 3. Իսրայել, Ավստրիա, Իռլանդիա, Կոսովո
Խումբ 4. Լեհաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Ռումինիա, Շվեդիա
Լիգա C
Խումբ 1. Ալբանիա, Ֆինլանդիա, Բելառուս, Սան Մարինո
Խումբ 2. Չեռնոգորիա, Հայաստան, Կիպրոս, Լատվիա/Ջիբրալթար
Խումբ 3. Ղազախստան, Սլովակիա, Ֆարերյան կղզիներ, Մոլդովա
Խումբ 4. Իսլանդիա, Բուլղարիա, Էստոնիա, Լյուքսեմբուրգ/Մալթա
Լիգա D
Խումբ 1. Ջիբրալթար/Լատվիա, Մալթա/Լյուքսեմբուրգ, Անդորրա
Խումբ 2. Լիտվա, Ադրբեջան, Լիխտենշտեյն
Ռուսաստանի հավաքականը չի ընդգրկվել մրցաշարի մասնակիցների ցանկում՝ 2022 թվականիփետրվարից գործող որակազրկման պատճառով։
Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները կկայանան 2026 թվականի աշնանը, իսկ եզրափակիչփուլը նախատեսված է 2027 թվականի հունիսին։









