Foto

Նիկոլ, թուրքական պահանջները կատարելուց հրաժարվող Կիպրոսի նախագահի հետ հանդիպել ես, որ ի՞նչ անես․ Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Նյու-Յորքում Նիկոլ Փաշինյանի և Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հանդիպմանը։

«Շատ անհանգիստ եմ բարեկամ Կիպրոսի ժողովրդի համար…

Նիկոլ,Կիպրոսի նախագահին հանդիպել ես, որ ի՞նչ անես։

Որ պատմես, թե ինչպե՞ս ես հայրենի Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, թե՞ օրինակ ծառայես, որ քո նման՝ հայրենիք հանձնելով լուծեն Կիպրոսի հարցը։

Ի՞նչ ունեն էլի միմյանց հետ խոսելու Փաշինյանն ու Քրիստոդուլիդեսը։

Առաջինը ընդունում է թուրքական պահանջներն ու հանձնում հայրենի Արցախը թուրքերին, իսկ երկրորդը  հրաժարվում է թուրքական պահանջները կատարել ՝ կոչ անելով ազատել Կիպրոսի հյուսիսը թուրքական օկուպացիայից։

Աստված չանի՝ Նիկոլը գայթակղի իր անվերջ հանձնելու քաղաքական օրինակով…»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։