Foto

Արտակարգ պատահար մարզերից մեկում. ծնողները պնդում են՝ դպրոցում իրենց տղա երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարվել. shamshyan.com

shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզերից մեկի տարածքային բաժնում 32-ամյա տղամարդը դիմում է ներկայացրել, որ իր անչափահաս որդու համադասարանցին իր տղայի կամքին հակառակ բռնի սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ

Նշված քաղաքացուն հրավիրել են ոստիկանության տարածքային բաժին, որտեղ նա հայտնել է, որ այդ մասին իմացել է, երբ տղան լացելով եկել է տուն ու հայտնել իրենց։

Երեխան ասել է, որ ինքը չի ուզում ապրել, ուզում է ինքնասպանություն գործել, իսկ սեպտեմբերի 9-ին երեխայի ծնողները գնացել են հիմնական դպրոց, որտեղ սովորում է իրենց որդին, այդտեղ էլ 70-ամյա Ս․ Պ․-ն նրանց հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ, ասելով, որ եթե այդ մասին բարձրաձայնեն, կսպանի իրենց և վիզները կկտրի։