Foto

Փաշինյանը հայրենիքի, տուրքի և կենացի մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել

Վարչապետ նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել

«Երեկ երբ հայրենիք եւ պետություն հասկացությունների առանձնահատկություններն էինք քննարկում, հետեւյալ մի միտքը հոլովվեց.

Հայրենիքի Հարկային օրենսգիրք չի լինում, լինում է պետության Հարկային օրենսգիրք, եւ հայրենիքին մատուցվելիք տուրքը երբեմն հաշվեգրվում է կենացով: 

Պետությունը հենց դրա համար է, որ ստուգի, արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին, թե խնջույքը ավարտվել է, կենացը մոռացվել...»։