ՀՀ-ն շատ դրական, ակտիվ դերակատարում ունի ԵԱՏՄ-ում։ Մենք երեկ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք այդ հարցերը։ Բացի այդ՝ քննարկել ենք իհարկե նաև ապագայի մասին պլանները։ Շատ լավ խոսակցություն է տեղի ունեցել։ Այս մասին Լոռու մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Բացի այդ, եղել է նաև հանդիպում՝ հայ-ռուսական միջկառավարական կոմիսիայի համանախագահողների»,- նշեց նա՝ հավելելով, որ այնտեղ առավել մանրամասն քննարկումներ են ունեցել՝ քննարկելով երկկողմ օրակարգերը, հանդիպումը տևել է մոտ 5 ժամ, ինչը նշանակում է, որ համատեղ աշխատանքն իրապես շատ է։
Նրա խոսքով՝ քննարկվել են հարցեր՝ թե՛ տրանսպորտային հաղորդակցության, թե՛ փոխադարձ առևտրի, թե հումանիտար ոլորտներում փոխգործակցության, թե տուրզիմի, ավիացիայի։ Օվերչուկը նշեց, որ տուրիզմը մեր երկրների միջև շատ զարգանում է, 2023թ․ ՌԴ-ից ՀՀ որպես տուրիստ ժամանել է մոտ 1 մլն մարդ։