Foto

Հայաստան-Ադրբեջան օրակարգի ամենավտանգավոր այս դրույթը նաև ռեգիոնում նոր էսկալացիայի մեծ սպառնալիքներ է պարունակում. Աբրահամյան

«Իրանի մտահոգություններն ու կոշտ հակազդեցությունը, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» անթույլատրության վերաբերյալ, ոչ միայն արտահայտում է Իրանի կենսական շահերը, այլ որոշակի ազդանշաններ է փոխանցում առ այն, որ վերոնշյալ խնդիրը կարող է տարածաշրջանային անկանխատեսելի իրադարձությունների բերել»,- նման կարծիք է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, Հայաստան-Ադրբեջան օրակարգի, թերևս, ամենավտանգավոր այս դրույթը ո´չ միայն խնդիր է ՀՀ անվտանգության և ինքնիշխանության տեսանկյունից, այլ ռեգիոնում նոր էսկալացիայի մեծ սպառնալիքներ է պարունակում:

«Ոչ պակաս վտանգավոր իրադրություն է նաև այն տեսանկյունից, որ շահերի բախման կենտրոնում գտնվող Հայաստանի իշխանությունը գործընթացին հետևում է օբյեկտի, իսկ որոշ դեպքերում` լուռ դիտորդի դիրքերից»,- գրել է Տ.Աբրահամյանը։