«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային
պահանջներ Հայաստանի նկատմամբ, սակայն այդ հարցը չենք բարձրացնում՝ խաղաղության
գործընթացը փակուղի չմտցելու համար»։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ
Փաշինյանը։
ՀՀ իշխանությունը տևական ժամանակ է՝ պնդում է, որ նոր Սահմանդրության ընդունումը Բաքվի հերթական հրահանգը չէ, որ ընդդիմության հայտարարություններից հետո Բաքուն սկսեց խոսել այդ մասին և այլն։ Այս հայտարարությամբ հստակ է դառնում, որ սա Փաշինյանի երազած «խաղաղության պայմանագիր» կնքելու Ալիևի հերթական պահանջներից մեկն է։
Ստացվում է, որ Ադրբեջանը բաց տեքստով ասում է, որ Հայաստանի
Հանրապետությունը, դա իրենցն է, տարածքային պահանջ ունեն, վերականգնելու են
իրենց մտացածին Արևմտյան Ադրբեջան կոչված
տարածքը, ինչ-որ 300 000 ադրբեջանցի պիտի գա ու բնակվի ՀՀ-ում, սպառնալիքով միջանցք են պահանջում Սյունիքով։ Ասում
են, որ ՀՀ-ն պետք է փոխի իր Սհամահամադրությունը՝ նույնիսկ նշում են, թե ո՞ր կետն
ինչպես պետք է փոխվի, խառնվում են ՀՀ ներքին գործերին, իսկ ՀՀ իշխանությունը դեռ
«խաղաղության պայմանագրի» ինչ-որ կետեր է գրում և ծանոթ խողովակների միջոցով
փոխանցում Ալիևին։
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանի Սահմանադրությանը չեն անդրադառնում
գործընթացը չձգձգելու համար: Իսկ արդյո՞ք Ադրբեջանը Փաշինյանին թույլ կտա խառնվել
իրենց ներքին գործերին։ Մյուս կողմից՝ երեկ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի
քարտուղար Այխան Հաջիզադեն հայ-ադրբեջանական հարաբերություններում բացառեց նույնիսկ ռուսական կողմի միջամտությունը,
թեև նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ է նաև Ռուսաստանը։
Հաջիզադեն հայտարարել է, որ Հայաստանը տեղյակ է Ադրբեջանի արևմտյան
շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը միացնող կոմունիկացիաների բացման
հարցով գրավոր պարտավորությունների առկայության մասին, սակայն վերջին մոտ չորս
տարվա ընթացքում դրանք չի կատարել։
«Ինչ վերաբերում է
երկրների տարածքներում գործընթացին օտարերկրյա մասնավոր ընկերության ներգրավման
գաղափարներին, ապա հարկ է նշել, որ Ադրբեջանը երբեք չի քննարկել իր տարածքում
գործընթացին երրորդ կողմի ներգրավումը»,-հայտարարել է նա:
Բաքուն իր պահանջները շատ հստակ է ձևակերպում և ներկայցնում իր հանրությանը,
իսկ ՀՀ իշխանությունը նույնիսկ չի ակնարկում թե ինչի շուրջ է բանակցում թշնամու
հետ, ի՞նչն է զինջում, ինչի՞ դիմաց։ Միայն ժամանակ առ ժամանակ Բաքվից, ընդդիմությունից ու այլ պետությունների ներկայցուցիչներից ենք իմանում, թե ինչ է
պայմանվորվել Նիկոլ-Ալիև զույգը։ Երբեմն էլ փաշինյանական նման պոռթկումներից է
հասկանալի դառնում բանակցությունների խղճուկ վիճակը, և, որ հիմա էլ, փակ դռների ետևում, Փաշինյանին են ստիպում այս կամ բանն անել։









