Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, թեՀայաստանը 2024 թվականի հունվար-հունիսիննախորդ տարվա նույն ժամանակահատվածիհամեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։ Վերոնշյալ ժամանակահատվածումտնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.4 %: Պնդում են, թե աճ է գրանցվել տնտեսությանբոլոր ոլորտներում, ինչը պայմանավորված էրինչպես ներքին, այնպես էլ արտաքին պահանջարկիաճով։
Իրականում, սակայն, ըստ մասնագետների, Հայաստանի տնտեսությունը ոչ թե 9 տոկոս աճ է գրանցել, այլ 11 տոկոս անկում, իսկ պաշտոնականվիճակագրության ներկայացրած ցուցանիշիհիմնական մասը ոսկու և թանկարժեք քարերիվերաարտահանման հաշվին է գոյացել։ Հատկապեստպավորիչ են արտաքին առևտրի ծավալները, արտահանման աճի 71 տոկոսն ապահովել են ոսկինև թանկարժեք քարերը: Իսկ վիճակագրությաններկայացրած տպավորիչ աճը շատ բանովկապված է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանհետ։ Դա էլ վտանգված է՝ կախված ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությանհետ։ Դեպի Արևմուտք սլացող վարչախումբն առիթըբաց չի թողնում ցեխ արձակելու ՀԱՊԿ-ի դեմ, Փաշինյանն ինքն է հայտարարել, թե դե-ֆակտոկասեցրել են անդամակցությունը։ Մոսկվայից էլարձագանքում են, որ ՀԱՊԿ-ն լքելու դեպքումՀայաստանին կարող են դուրս թողնել թե՛ ԵԱՏՄ-ից, թե՚ ԱՊՀ-ից։









