Foto

Փաշինյանը թուլացնում է ԱԱԾ-ն



Հայաստանի գործող իշխանությունները տոտալանվստահություն ունեն Ազգային անվտանգությանծառայության նկատմամբտարբերպատրվակներով թուլացնում են այդ կառույցը։

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) գործառույթներն այլ կառույցի փոխանցելուհերթական նախաձեռնությունն է քննարկվում։ Արտաքին հետախուզական ծառայություննառաջարկում է մինչ այդ բացառապես ԱԱԾ-ինվերապահված մի շարք հարցեր լուծել՝ առանց այդկառույցի վերահսկողության։ Առաջարկվում է փոխելպետական գաղտնիքի մասին օրենքըԵթե գործողկարգավորումներով ԱԱԾ-ն է քաղաքացիներինստուգում ու որոշում՝ ում կարող են գաղտնիտեղեկություններ տրամադրելում՝ ոչհիմաԱրտաքին հետախուզությունը ցանկանում է նմանորոշումներն անձամբ կայացնել՝ առանց ԱԱԾ դիմելու։

Ըստ էությաննման օրենքի ընդունման դեպքումԱԱԾ-ին կմնա միայն «ֆուտլյարը», իսկ այդ կառույցըկդառնա ամուլանվտանգության հետ որևէառնչություն չունեցող կառույց։ Նիկոլ Փաշինյանիօրոք ԱԱԾ-ից բազմաթիվ լծակներ են խլել։ Պետական պահպանության ծառայություննամբողջությամբ դրվել է վարչապետի հսկողությաններքոԱրտաքին հետախուզական ծառայություննառանձնացվել է, ծանր հանցագործություններբացահայտելու լիազորությունները ԱԱԾ-իցփոխանցել են Քննչական կոմիտեինհիմա էլպետական գաղտնիքի դեմ են ոտնձգում։

Իշխանության սպասարկուները պնդում ենթեռուսական ազդեցությունն ԱԱԾ համակարգումշարունակվում է, ռուսական հատուկծառայությունների հետ կապերը մինչ օրսպահպանվել են, և ԱԱԾ-ին առնչվող այս և մյուսփոփոխությունները ռուսական ազդեցությունըթուլացնելու համար են։

Հակառուսական հիստերիայի պայմաններումՓաշինյանի համար հնարավորություն է բացվելհիմնովին ավերել Ազգային անվտանգությանհամակարգըդնել արևմտյան հովանավորներիոտքի տակինչն էլ նա անում է հետևողականորեն։