Այս տարի մեզ համար նույնպես լինելու է բարդ, որովհետեւ նոր չափորոշիչի ներդրման գործընթացում ենք եւ եւս 4 դասարաններում նոր չափորոշիչը ներդրվելու է՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ եւ 10-րդ դասարաններում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ուսումնական տարվա մեկնարկին:
«Սրանք կգումարվեն նախորդ տարվա երեք դասարաններին եւ արդեն 12 դասարաններից 7-ում կաշխատենք նոր չափորոշիչով: Քանի որ նախորդ տարվա փորձը կա, այս տարի, կարծում եմ, որ մեր դպրոցներին ավելի հեշտ կլինի սա իրականացնելը:
Ամբողջությամբ իրականացվել է նոր դասագրքերի տպագրության գործընթացը, եւ կարծում եմ՝ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, ժամանակային որեւէ ձգձգում չենք ունենա: Արդեն իսկ դասագրքերի մեծ մասը դպրոցներում են, մնացած մասը կհասնի մինչեւ այս շաբաթվա վերջ»,-ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ ուսումնական տրին հաջող սկսելու որեւէ խոչընդոտ չկա:









