Foto

Հայաստանը կանգնած է պատերազմի առջև, բայց մեր բանակը կրճատվում է. Կարապետյան (տեսանյութ)

Հայաստանը կանգնած է պատերազմի առջև, բայց մեր բանակը կրճատվում է։ Այդ մասին«Բաց Թիվի»-ին տված հարցազրույցում  ասել է  պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։

Ըստ գեներալ-մայորի, բանակը 1/3-ով արդեն կրճատվել է։ «Բանակում քաղաքացիական անձանց քանակն աննախադեպ շատացել է, զինվորականների իրավունքները, պաշտպանվածությունը հենց բանակի ներսում լիովին խախտված է։ Բանակն առ այսօր ոչինչ չի ստացել, բացի զրահաբաճկոններից և սաղավարտներից։ Անգամ փամփուշտ չեն ստացել»,- նշում է նախկին նախարարը։ Նա ասում է, թե բանակում ամեն ինչ վաճառվում է՝ տարածքներ, զորամասերի տարածքներ, որ մեջ-մեջ են անում։