Foto

Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Բելառուսի ԱԳՆ

Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Բելառուսի արտաքին գործերի նախարարություն՝ Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց տեղի ունեցած ակցիայի համար։                  
                                                   
Ի պատասխան Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի նախօրեին կատարած հայտարարության՝  մի շարք ՀՀ քաղաքացիներ այսօր ձվերով, լոլիկով եւ կարտոֆիլով հարվածել են Բելառուսի դեսպանատան շենքին։ Բելառուսի ԱԳՆ–ն կատարվածը վանդալիզմ է որակել։