Foto

Փող է առաջարկելու, խաբելու է ժողովրդին. ինչպես Կիրանցում, Ոսկեպարում էր, նույն ձևով շարունակվելու է. Բագրատ Սրբազան


Առաջին իսկ օրանից ասել ենք՝ այս ամբողջ գործընթացը սուտ  է, խաբեություն, բացի հակասահմանադրական լինելուց, եւ մեր պայքարը հենց այդ ստի մասին է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, Մարտունիում լրագրողների հետ զրույցում ասել է  Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Բերքաբերցիները դիմում են ում, նեռին են դիմում, նրան որ իրենց կյանքը կործանել է, դիմում են որ ինչ անեն: Ես ասել եմ, այլեւս նեռին դիմելու խնդիրը չէ, նրա տիրոջը՝ Ալիեւին դիմելու խնդիր է, այլեւս դիրքերը զիջվել են, դուրս են եկել մերոնք, թնամին գնացել նստել է այնտեղ, դա է իրականությունը: Նեռն իր էությանը համապատասխան՝ փող է առաջարկելու, խաբելու է նորից ժողովրդին։ Ինչպես Կիրանցում, Ոսկեպարում էր մեծ-մեծ բաներ խոստանում, նույն ձևով սուտը շարունակվելու է։ Ոմանք դարձյալ խաբվելու են։ Բայց էլի եմ կրկնում՝ սա միայն բերքաբերցիների, կիրանցիների խնդիրը չէ։ Մենք պետք է այս պայքարն այնպիսի բովանդակությամբ և ուղղությամբ առաջնորդենք, որ, ի վերջո, կարողանանք վերջ դնել այս կորուստների ընթացքին։ Դրա միակ ճանապարհը նեռի հեռացումն է»,-ասաց նա։

Բագրատ Սրբազանը նշու է, որ այս այցերի ընթացքում ինքը զգում է, որ մարդկանց մեծամասնությունը փոփոխություն է ուզում, սակայն նաեւ վախի մթնոլորտ կա երկրում: