Երկրորդ տարին անընդմեջ Ֆեստիվառն իր գույներն է տարածում մայրաքաղաքից դուրս: Այս տարվա առաջին կանգառը Գյումրին էր: Վարդանանց հրապարակում մարդիկ անհամբերությամբ սպասում էին օրվա գլխավոր հյուրին՝ Թաթա Սիմոնյանին:
Թաթան համերգը սկսեց «Ամենալավը դու ես» երգով, այնուհետեւ կատարեց իր մյուս հիթերը: Երգչի ցանկացած կատարում ուղեկցվում էր ոգեւորությամբ:
Ֆեստիվառի հաջորդ կանգառն Իջեւանն է՝ օգոստոսի 10-ին, իսկ օգոստոսի 24-ին Եղեգնաձորում ելույթ կունենա Լադանիվա խումբը: Փառատոնը կազմակերպում է Հանրային հեռուստաընկերությունը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համատեղ:
Մանրամասները՝ տեսանյութում: