Foto

Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար

Հայաստան-Արցախ միջխորհրդարանական ֆորմատին այլընտրանք են ձեւավորել Արցախի պատգամավորներն ու ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը, հայտնում է «Ազգային ճակատ տելեգրամ ալիքը»: 

Այդ ոչ ֆորմալ նոր ձեւաչափը փորձելու են դարձնել արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու խողովակ:

Անգամ պատվիրակներ են ընտրվել, որոնք պարբերաբար հանդիպելու են արցախցիների հետ, լսելու են նրանց խնդիրները եւ փորձելու են դրանց լուծումներին հասնել։ Վերջին տասն օրվա ընթացքում երկու նման հանդիպում է տեղի ունեցել․ «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, «Պատիվ ունեմ»-ից` Տիգրան Աբրահամյանը: