Վահան Քերոբյանին առնչվող գործով արդեն 9 ձերբակալված կա․ Քննչական կոմիտե
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին առնչվող քրեական վարույթով ձերբակալվածների թիվը հասել է 9-ի։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Հանցավոր կազմակերպության անդամների կողմից 2008-2014 թվականներին Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքները հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 9 անձ»,- գրել է Ավդալյանը։
Նա նաև հայտնել է, որ բոլոր 9 անձանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։









