Foto

Տավուշի մարզպետը փորձում է կեղտոտ ջրից մաքուր դուրս գալ. Ազգային ճակատ

Ազգային ճակատը տելեգրամյան ալիքում գրում է.


Տավուշի մարզպետարանը գյուղի բնակիչներին ստորագրել է տալիս դրամական փոխհատուցման մասին փաստաթղթեր։ Դրանք լրիվ դատարկ չեն, ինչպես գրում են որոշ լրատվամիջոցներ։


Լրագրող Ոսկան Սարգսյանը փորձել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանից ճշտել, թե Ադրբեջանին հանձնված տարածքների դիմաց Կիրանցի բնակիչներին պետությունը մինչ այժմ որքան գումար է տվել, ընդհանուր որքան գումար է նախատեսված այդ նպատակով, ինչ սկզբունքով են որոշվում Կիրանցի բնակիչներին փոխհատուցվող գումարների չափերը։


Մարզպետն առաջարկել է դիմել համապատասխան լիազոր մարմին, սակայն չի նշել, թե որն է համապատասխան լիազոր մարմինը։ 


«Մարզպետարանը զբաղվում է հանձնված հողերի դիմաց պետական բյուջեից փոխհատուցման հարցով, սակայն մարզպետը հրաժարվել է այդ մասին հարցին պատասխանել։ նա փորձում է կեղտոտ ջրից մաքուր դուրս գալ» ,-գրել է Սարգսյանը։