Թայվանի պաշտպանության նախարարությունը շաբաթ հայտնել է, որ հետեւում է հրթիռային փորձարկումների «ալիքին», որոնք տեղի են ունենում Ներքին Մոնղոլիա չինական հյուսիսային տարածքում, եւ որ իր հակաօդային պաշտպանության ուժերը բերվել են մարտական պատրաստության վիճակի, տեղեկացրել է Reuters-ը։
Նախարարությունը հայտնել է, որ տեղի ժամանակով առավոտյան ժամը 4-ին հայտնաբերել է չինական հրթիռային զորքերի «փորձնական արձակումների մի քանի ալիքներ» Ներքին Մոնղոլիայում, որը գտնվում է Թայվանից 2 000 կիլոմետր հեռու։
Թայվանի ուժերը մշտապես հետեւում են իրադարձությունների զարգացմանը, իսկ հակաօդային պաշտպանության ուժերը բերվել են մարտական պատրաստվածության վիճակի, հայտնել են նախարարությունում՝ մանրամասներ չնշելով։









