«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ մի շարք հարցեր են ձևավորվել, որոնց
այսօր իր ասուլիսում փորձեց պատասխաններ հնչեցնել շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս
Գալստանյանը։ Այնուամենայինիվ համացանցում, հասրակության շարջանում խոսակցությունների
մակարդակում բաց հարցեր կան։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը մի քանի ակտուալ հարցեր է ուղղել քաղաքագետ Երվանդ Բոզոյանին։
- -Պարո՛ն Բոզոյան,
արդյո՞ք մարում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։
- - Երբ որևէ քաղաքական շարժում ունենում է անորոշ նպատակ, սկսում
է կամաց-կամաց մարել։ Կարծես թե, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նպատակը Նիկոլ
Փաշինյանի հեռացումն է։ Քաղաքագիտական տեսանկյունից նրա հեռացման երկու տարբերակ կա՝
իմպիչմենտն և արտահերթ ընտրություններ։ Հասարակության չնչին տեկոսն է հավատում, որ
հնարավոր է Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի միջոցով հեռացնել, որովհետև այդ մարդն ԱԺ-ում
ունի մեծ ֆրակցիա և այն չի քանդվում որևէ ձևով։ Հետևաբար մնում է միայն արտահերթ ընտրությունը,
որն էլ Բագրատ Գալստանյանի շուրջ հավաքվածները համարում են անթույլատրելի՝ մտավախություն
ունենալով, որ Փաշինյանը կարող է վերարտադրվել։ Եթե շարժման նպատակը հասկանալի է, բայց
իր ուղին փակուղու առաջ է կանգնած, բնականաբար,
այդ շարժումը չի կարող լուրջ հնարվորություններ ունենալ։ Իհարկե մարդկանց դժգոհությունը
կա, ցասումը կա, զայրույթը կա և ամեն գնով ուզում են, որ շարժումը հաջողի։ Մարդիկ ունեն
նաև ժամանակային իմաստով սահմանափակում՝ հասկանալու համար, թե այդ շարժումը կարո՞ղ է
հասնել հաջողության։ Նպատակային իմաստով տեսանելի
չէ, թե այդ շարժման գլխավոր նպատակն ինչպես պետք է լուծվի։
- -Սովորաբար նման
քաղաքական պրոցեսներին հաջորդում են ռեպրեսիաները։ Այս ձերբակալությունները, մարդկանց
ծեծի ենթարկելը, ապօրինաբար կալանավորումները, ռեպրեսիայի դասկան օրինակ են։ Կարո՞ղ
ենք համարել, որ իշխանության համար այս շարժումը ևս մարած է և իրենից վտանգ չի ներկայացնում։
- -Ռեպրեսիաներ ցանկացած շարժումների ժամանակ էլ լինում են, բայց
դրանք երբեմն օգուտ են տալիս, երբեմն՝ ոչ։ Երբ շարժումն ունենում է հստակ նպատակ և
դրան հասնելու հաջորդական քայլեր, ապա դրանք ազդեցություն չեն ունենում։ Ասածիս վառ
ապացույցը 2018թ-ի գործողություններն են՝ եղած ռեպրեսիաները նպատակին չհասան և իշխանությունն ի վերջո պարտվեց։
- -Մեզ հետ նախորդ
զրույցներում ինքներդ էլ հատկապես անվտանգային խնդիրների լուծուները տեսնում էիք միայն
իշխանփոխությամբ։ Հիմա ի՞նչ հաջորդական քայլեր կարող եք առաջարկել շարժմանը՝ ցանկալի
արդյունք գրանցելու համար։
- -Այո խնդիրների լուծումն էլի իշխանփոխությունն է։ Ոչ միայն ես,
այլ համաշխարհային քաղաքագիտական միտքն իշխանափոխությունը տեսնում ենք երկու ձևով՝ իմպիչմենտ
կամ արտահերթ ընտրություններ։ Եթե իշխանությունը բռնատիրական է, ապա նրան հնարավոր
է հեռացնել փողոցային պայքարի միջոցով, բայց մենք ակատես ենք, որ Փաշինյանը ընտրվել
է և՛ 2018թ-ին, և՛ 2021թ-ին։ Այս պայքարը Սերժ Սարգսյանի ընտրության, ապա իշխանության
կորստի հետ համեմատել չի կարելի՝ Սերժ Սարգսյանի ընտրությունը երբեք չի համարվել լեգիտիմ։
Լեգիտիմ ընտված մարդուն փողոցով հեռացնելն անհնար է՝ նա պարզապես կասի․ «Ես ընտրվել եմ
և կարող եմ իշխանությունը հանձնել մեկ այլ մարդու՝ բացառապես ընտրության միջոցով»։
Մեկ այլ հարց է, որ հիմա Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքական լեգիտիմություն, քանի որ
խաբել է իր ընտրազանգվածին։ Խոսք էր տալիս վերադարձնել Հադրութը, Շուշին։Ասում էր հայ-ռուսական
հարաբերությունները պետք է իդեալական լինեն։ Հիմա ո՞ւր են Հադրութը, Շուշին, Արցախը,
իսկ հայ-ռուսական հարաբերությունները կաթվածահար են։ Այդ մարդը 100 տոկոսով ոչ լեգիտիմ
անձնավորություն է։ Փաշինյանն ունի ընտրական լեգիտիմություն, բայց չունի քաղաքական լեգիտիմություն։
Քաղաքագիական նորմերն ասում են, որ այս պայմաններում, եթե հասարակությունը պահանջի
նոր ընտրություն, ապա հասարակությունը կհասնի
հաջողության։ Բագրատ Գալստանյանի շուրջն այս պահին կան քաղաքական 100-ից ավելի կուսակցություն
և բավականին հմուտ գործիչներ։ Սակայն նրանք
մինչ այժմ չեն հասկացել, որ իշխանությունը փոխելու միջոցը դա արտահերթ ընտրություններն
են։