Foto

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմարդյունաբերության ոլորտում ստորագրել են մի շարք պայմանագրեր

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։

«Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 18-ին շարունակել եմ շրջայցը EUROSATORY միջազգային ցուցահանդեսի տաղավարներում:

Հանդիպումներ եմ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և ստորագրվել են պայմանագրեր»,-  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Սուրեն Պապիկյանը: