Ուկրաինայի վերաբերյալ ոչինչ չպետք է որոշվի առանց Ուկրաինայի, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Ինչպես երեկ նշվեց, 28 կետից բաղկացած ծրագիր է ներկայացվել։ Մենք կքննարկենք իրավիճակը ինչպես եվրոպացի առաջնորդների, այնպես էլ այստեղ՝ G20-ի շրջանակներում գտնվող առաջնորդների հետ։ Ես նաև կկապվեմ նախագահ Զելենսկիի հետ՝ այս հարցը քննարկելու համար։ Կարևոր է մեկ հիմնական սկզբունք. մենք միշտ հետևել ենք այն կանոնին, որ Ուկրաինայի վերաբերյալ ոչինչ չպետք է որոշվի առանց Ուկրաինայի», – հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը։









