Աշխարհի ամենագայթակղիչ կանանցից մեկը՝ Մոնիկա Բելուչին, տարեցտարի է՛լ ավելի է գեղեցկանում: Սակայն դերասանուհու հոր խոսքով՝ նա միշտ չէ, որ այդպիսինն է եղել՝ հայտնում է Soulpost-ը:
«Նա կարծես անճոռնի ճուտիկ լիներ»,- ասել է Մոնիկայի հայրը՝ ծիծաղելով նրա առաջին մերկ լուսանկարի վրա, երբ դեռ դերասանուհին ընդամենը 4 ամսական էր:
Մինչ դեռահասության տարիները Մոնիկայի ծնողներն աղջկան տղայի նման կարճ սանրվածքներ են արել: Նրա հայրը վստահ էր, որ դստեր մազերը դրանից ավելի ամուր և փարթամ կդառնան:
«Ահա թե ինչու նա մինչ օրս այդպիսի երկար, գեղեցիկ, սև վարսեր ունի»,- վստահորեն ասում է հայրը:
Անգամ վաղ տարիքից անհնար էր չնկատել Մոնիկայի գեղեցկությունը: Դպրոցում, ուսուցիչներից մեկը նույնիսկ գաղտնի նկարել էր աղջկա դիմանկարը: Սակայն նման գեղեցկությունը միշտ չէ, որ ընդունելի էր: Մոնիկան կարծես վտարանդի լիներ, քանի որ ուշադրությունը չափից ավելին էր:
«Բոլոր մնացած երեխաները դասերից հետո գնում էին զբոսնելու: Իսկ նա թաքուն վազում էր տուն, քանի որ բոլորը նայում էին նրան, ինչից աղջիկը ամաչում էր: Սակայն ես նրան ասում էի՝ «Դու պետք է սովորես դրան: Հենց այսպիսնն ես դու լինելու մինչև կյանքիդ վերջ: Դու պետք է ուժեղ լինես»: Եվ դրանից հետո նա սկսեց ծաղկել և ավելի ուժեղ դարձավ»,-պատմում է դերասանուհու հայրը:
Նրա խոսքերը դերասանուհուն վստահություն են ներշնչել և շուտով Մոնիկային «բացահայտել է» ոճաբաններից մեկը՝ Պիերո Մոնտանուչին, ում հետ Մոնիկան մտերիմ է մինչ օրս: Ոճաբանը ասում է, որ այս բոլոր տարիների ընթացքում Բելուչիի գեղեցկությունը չի խամրել:
Vesti.am









