Foto

Տավուշում ակցիա իրականացնողները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, ոտքով շարժվում են դեպի Երևան

Այս օրերին Տավուշում ակցիա իրականացնողները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, ոտքով շարժվում են դեպի Երևան:

Ըստ տեղեկությունների՝ Տավուշի մարզի բազմաթիվ գյուղերի բնակիչներ միացել են Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի բնակիչներին և Բագրատ սրբազանի գլխավորությամբ նույնպես քայլերթով գալիս են Երևան։ 

««Տավուշը հանուն փրկության» շարժումը որոշել է իր ժողովրդով գնալ Երևան և պատասխաններ պահանջել։ Այս գործընթացը, որ տեղի է ունենում, պիտի դադարեցվի։ Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը, որը վերջ ու սահման չունի, որին հաջորդելու են ավելի աղետաբեր՝ անկլավների խնդիրը, Սյունիքի, Տիգրանաշենի խնդիրները, պիտի դադարեցվի։ Հյուսիսից հարավ մենք չափազանց մեծ արնաքամության գործընթացի մեջ ենք գտնվում, այս գործընթացը պետք է դադարեցվի։ Մեր պահանջը շատ հստակ է։ Եթե սահմանագծման և սահմանազատման խնդիրներ կան, դրանք պետք է տեղի ունենան ՀՀ օրենքների համաձայն, միևնույն ժամանակ միջազգային պայմանագրերի հիմունքների և սկզբունքների վրա»,-ասել է Բագրատ Սրբազանը։

Նրա խոսքով՝ խաբեբայական, մոլորեցնող, միակողմանի դրսևորումներ չեն կարող լինել։ «Ուրախ եմ, որ ոչ միայն Տավուշից են եկել այստեղ, այլև Հայաստանի տարբեր տեղերից։ Շատերը դեռ կմիանան»,- ասել է նա։

Երթի մասնակիցները նախատեսում են Երևանում լինել մայիսի 9-ին՝ իրենց պահանջները հստակ ներկայացնելու համար։