Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ապրիլի 27-ին ձորը գլորված, Իրան ուղևորվող ավտոբուսի ուղևորներից հինգը զոհվել է, ութը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը, իրականացրել հովացման աշխատանքներ, ամբարձիչի և հիդրավլիկ սարքերի օգնությամբ ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դի և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենաներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա:
Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են: