Foto

Նիկոլը հասկանում է, որ կարող է, «թարս կապուտ» լինել

Արդեն երրորդ օրն է, ինչ Տավուշում լարված վիճակ է Նիկոլ Փաշինյանը լծվել է հակահայկական իր քաղաքականության հերթական փուլի կյանքի կոչման գործընթացին՝ Ադրբեջանին է զիջում Տավուշի մարզի՝ Կիրաց, Ոսկեպար, Բաղանիս և Բերքաբեր գյուղերի մեձակա տարածքները, որոնք տվյալ գյուղերի համար որպես վահան ու անվտանգության գոտի ծառայում են 30 տարուց ավելի։ Փաստացի իր այդ քայլով՝ Փաշինյանն ամբողջությամբ «բացում» է ՀՀ ամենապաշտպանված և ներկայումս միակ նորմալ պաշտպանություն ունեցող բանակային բնագիծը և այն, գեղեցիկ փաթեթավորմամբ, նվիրում իր «բարեկիրթ բարեկամին»։

Այն ինչ անում է Նիկոլը՝ հերթական դավաճանական գործընթացն է, որի մասին փաստական տվյալները դրված են բաց աղբյուրներում նա փաստացի խաբել է տեղի ազգաբնակչությանը և նրանց հերթական անգամ գցել է մոլորության մեջ, երբ 2021-ին հայտարարում էր, թե «ձեռքերս կկտրեմ, բայց հողերը հանձնելու թուղթ չեմ ստորագրի»։ Այսօր արդեն պատկերը լրիվ այլ է իշխանությունը՝ Նիկոլի գլխավորությամբ, շեփորահարում է և որպես «բարի լուր» է մատուցում Ադրբեջանի հետ «գծված» սահման ունենալու փաստը՝ այն ներկայացնելով, որպես ժամանակի «դիվանագիտական փայլուն հաղթանակ»։ Այնինչ, տեղի է ունենում լրվ հակառակը Ադրբեջանը գալիս և դիրքավորվում է իր համար ցանկալի բարձունքներում և, ինչպես ժամանակին Ալիևն էր հայտարարել, կարողանալու է վերահսկել հայակական կողմի ցանկացած շարժ։ Փաստացի Փաշինյանը բացում է երկրի դարպասները ներսից և թշնամուն հրավիրում իր տարածք, ինչպես ժամանակին Անիում դռները բացեց Պետրոս Գետադարձը։

Բացի նշվածից Փաշինյանը ներկայումս ընտրել է որոշակի «դիտորդական» կեցվածք և փորձում է կողքից հասկանալ, թե ինչ գործընթացներ են գեներացվում Տավուշում, մարդիկ ինչպես են ընկալում տեղի ունեցածը։ Նա ներկայումս մի «դեմարկացիոն մոնիթորինգ» է իրականացնում և գնահատում բոլոր հնարավոր ռիսկերն ու գործող անձանց ու ուժերի վարքագիծը։ Սա նիկոլական կառավարման գլխավոր յուրահատկություններից մեկն է, երբ թվում է, թե ոչ մի գործընթաց չի իրականացվում իշխանության կողմից, սակայն կողքից համապատասխան մարդկանց հետ աշխատանքներ են տարվում, ուղղորդում, ապա նաև ներդրվում պրոցեսում, որից հետո «անհասկանալի» պատճառներով ամեն ինչ փլուզվում է, մաշվում, գնում։ Ասված պատկերին բոլորս, վերջին 3-4 տարիներին, ականատես ենք եղել բազմաթիվ դրվագներում։

Վերը նշվածի դրսևորումներից է առանձին անհատներին թիրախ դարձնելը տվյալ իրավիճակում փաշինյանական ագիտ-պրոպի հիմնական թիրախը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն է, ում, իշխանության գրչակներն ամեն ինչ անում են՝ մարդկանց աչքին դեմոնիզացնելու և նրան անվանարկելու նպատակով։ Փաշինյանը փայլուն հասկանում է, որ Սրբազանը կարող է տեղում ուժերի լայն կոնսոլիդացիա ապահովել, մարդկանց գիտակցականի վրա ազդել և բացատրել, թե ինչ ռիսկեր ու հետևանքներ են ունենալու փաշինյանական այս գործողությունները, ուստի ամեն ինչ անում է՝ նրանց «խաղից» ժամանակին հանլու նպատակով։ Պատահական չէ, որ Բագրատ Սրբազանի անձի հետ կապված ամանաայլանդակ ստերի ու տարբեր ֆեյք թեզերի պորցիաների պակաս, վերջին օրերին, ընդհանրապես չունենք։ Իսկ Նիկոլի համար ամենասարսափելին այն է, որ Սրբազանն այդ ամենին վերաբերվում է ժպիտով, փորձում չշեղվել իր օրակարգից և մարդկանց հետ շարունակել իր պայքարը՝ հակահայկական ուժերի դեմ։

Ըստ էության, չի բացառվում, որ Սրբազանին կալանավորելու որոշում կայացվի, և, հերթական շինծու գործ կարելով, նրան մեկուսացնեն հանրությունից, սակայն, Նիկոլը լավ է հասկանում, որ նման քայլով, շատ հնարավոր է, «թարս կապուտ» լինի, և դեռևս հաշվարկների բանաձևումների մեջ է։ Իսկ այն փաստը, որ մարդիկ դժգոհ են ու անհանգիստ՝ իրենց վաղվա օրվա և անվտանգ ապրելու հարցում, դրա մասին ընդհանրապես խոսելն անիմաստ է։

Արմեն Հովասափյան