Foto

Կոտլետներն և ճանճերը պետք է առանձին լինեն.Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է.

«Քանի որ հաճախ են հարց տալիս, թե հերիք է բացատրեք, թե ինչ է կատարվում, ասեք ինչ անենք, եկեք հստակություն մտցնենք։

Այն անձինք, ովքեր իրենց քաղաքական գործիչ են հայտարարել, պետք է պատասխանեն "ինչ անել" հարցին։

Իսկ նրանք, ովքեր դիրքավորվել են որպես քաղաքագետ, վերլուծաբան, անալիտիկ, փորձագետ, պատասխանում են " ինչ է կատարվում" հարցին։

"Ինչ անենք" հարցն ուղղեք իրենց քաղաքական ու կուսակցական գործիչ հայտարարածներին, հատկապես ձեր հարկերից աշխատավարձ ստացող պատգամավորներին։

Կոտլետներն եւ ճանճերը պետք է առանձին լինեն, թե չէ շիլա-շփոթ է ստեղծվում»։