Տնտեսագետ Սուրեն Պարսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարեցին Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների և տնտեսության դիմակայությունը բարձրացնելու, էներգետիկ և պարենային անվտանգությունը ամրապնդելու մասին, ինչպես նաև ԵՄ-ն նախատեսում է 4 տարիների ընթացքում Հայաստանին հատկացնել 270մլն դոլար դրամաշնորհ, մասնակցել Հայաստանի ենթակառուցվածքների կառուցման ծրագրերին(օրինակ` հյուսիս-հարավ): Միաժամանակ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կարևորեցին տեղահանված 100000 արցախցիների վերադարձի ապահովման և նրանց օժանդակության հարցը: Ուշագրավ է, որ ամերիկյան կողմը Հայաստանի անվտանգության և զարգացման հիմքում տեսնում է տարածաշրջանի ինտեգրացիան: