Foto

ԲՏԱ նախարարը հանդիպել է Իրանի դեսպանին. քննարկվել են նաև երկու երկրներում անցկացվող ոլորտային միջոցառումներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նախարարը նշել է, որ Իրանի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և այժմ կան բոլոր նախադրյալները փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար:

Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է իրանական ընկերությունների՝ Հայաստանում գործունեություն ծավալելու պատրաստակամությունը:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկու երկրներում անցկացվող ոլորտային միջոցառումներին ու ցուցահանդեսներին մասնակցության հնարավորությունները: