Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայկական 24 News ԶԼՄ-ի հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե արդյոք Մոսկվայում մտավախություն կա, որ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարող է երկիրը վերածել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ փորձադաշտի»։
Դեսպանի խոսքով՝ իրավիճակն այս իմաստով շատ տագնապալի է։
«Անգամ այն հարցերը, որոնք դուք տալիս եք, վկայում են այն մասին, որ այստեղ իսկապես կա այն, ինչի վերաբերյալ պետք է շատ լրջորեն տագնապել եւ շատ լրջորեն մտածել։ Ի դեպ, ռուսական կողմից անընդհատ ազդանշաններ են ստացվում, որ մենք պետք է անպայման վստահալից, անկեղծ երկխոսություն վարենք, եւ ոչ թե հանրային հարթությունում, այլ այնպես, որպեսզի լուծենք այն հարցերը, քննարկենք այն պահերը, որոնք փոխադարձ թյուրըմբռնում են առաջացնում, որպեսզի մեր հարաբերություններն իսկապես մնան այնպիսին, ինչպիսին պետք է լինեն, քանի որ այդ հարաբերությունները բխում են մեր երկրների եւ մեր ժողովուրդների հիրավի խորքային շահերից»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։