Foto

ՀԱՊԿ-ի կողմից առաջարկ եղել է հայկական կողմին, մենք մերժել ենք․ Հայաստանը չի միացել «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը

Հայաստանը չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։

«Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ ՀԱՊԿ-ի կողմից առաջարկ եղել է հայկական կողմին,մենք մերժել ենք»,- նշեց Ղուլյանը։