Foto

Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է հաղորդում Գեղարքունիքի բնակչությանը. Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է ռազմական շփման գծից 4կմ հեռավորության վրա գտնվող Նորաբակ գյուղ: Նա այդ մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

«Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է հաղորդում այս մեկուսացված և վտանգի առաջ կանգնած բնակչությանը: Սա շոշափելի ապացույց է, որ նրանք մոռացված չեն աշխարհի կողմից»,- գրել է դիվանագետը:

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ նախատեսվում  է այց Գեղարքունիքի մարզ՝ «մարդասիրական անվտանգային իրավիճակ, Ֆրանսիայի հետ համագործակցություն, ԵՄ առաքելության դերը, ՀՀ տարածքի ամբողջական հատվածների շարունակական օկուպացում»  օրակարգի շրջանակներում։