Foto

Ալիևը և նրա ընտանիքի անդամները քվեարկել են Ստեփանակերտում, ինչը ընտրական օրենքի խախտում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, կինը՝ Մեհրիբան Ալիևան և ընտանիքի անդամները քվեարկել են Ստեփանակերտում․ այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Գրում է Aysor.am-ը։ 

Մինչդեռ արդեն իսկ նշում են, որ Ալիևը և նրա ընտանիքը քվեարկել են ընտրական օրենքի խախտմամբ, քանի որ քաղաքացիներին օրենքն արգելում է քվեարկել այլ ընտրատարածքներում, բացառությամբ այն ընտրատարածքների, որտեղ նրանք ժամանակավոր գրանցված են: