Երեկ Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիևը տեղական լրատվամիջոցներին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է
ՀՀ-ի հետ հնարավոր կնքնվելիք «խաղաղության» պայմանագրին՝ մասնավորապես նշելով իր ակնկալիքները։
Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է
ուղղել քաղաքագետ Գագիկ Համբարյանին։
-
Պարո՛ն Համբարյան,
Ալիևն ասում է․ «Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, ապա Ադրբեջանը մտադիր չէ
որևէ այլ վայրում բացել Հայաստանի հետ սահմանը»։ Միաժամանակ նշում է, որ «խաղաղության
պայմանագրի» կետերը համաձայնեցված են և Հայաստանի իշխանության կողմից դրա չստորագրման
միակ պատճառն այն է, որ երաշխավորներ է ցանկանում ներգրավվել, իրենք էլ համաձայն չեն։
Ալիևի խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ ՀՀ իշխանությունը համաձայնել է միջանցք տրամադրել։
- Եթե դիտարկենք նաև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողվի նախագահի հայտարարությունները, ապա կտեսնենք, որ Նիկոլը պատրաստ է իրականացնել այդ դավաճանական ծրագիրը։ Ալիևն ասում է, որ ոչ մի դեպքում թույլ չի տա Ադրբեջանից դեպի Ադրբեջան որևէ բեռի, տրասպորտային միջոցի կամ ուղևորների ստուգումը ՀՀ սահմանապահների կողմից, իսկ Խանդանյանն էլ ասում է, որ չի բացառվում՝ արդրբեջանցիների համար մեղմ մոտեցում ցուցաբերեն։ Այսինքն տեսնում ենք, որ կապիտուլյանտ Նիկոլը կամաց-կամաց իրագործում է իր չստացված «խաղաղության պայմանագիրը» և համաձայնում է Բաքվի բռնապետի բոլոր պահանջներին։ Սրա արդյունքը լինելու է երրորդ հանրապետության կործանումը։
-
Ալիևը բառացի ասաց, որ մտադրություն չունի իր
զորքերը դուրս բերել ՀՀ գրավյալ տարածքներից, ինչպես նաև ուղղակի ասաց, որ պատադրելու է հայերին հետ վերադարձնել
8 գյուղ։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք, չէ՞ որ ՀՀ իշխանությունն ասում էր, եթե իրենք անկլավներ
են ուզում, ապա Ադրբեջանում էլ ՀՀ-ն անկլավ ունի։
-
Նշանակում է, որ Ալիևը ոչ մի բան չի տալու, մեզանից ստանալու
է այն ամենն՝ ինչ հնարավոր է։ Միջանցքի գաղափարն առաջ է տարվելու և պատահական չէր, որ
ասում էր՝ մենք մեր սահմանը չենք բացի, եթե միջանցքը չտրվի։ Այսինքն՝ ինքը շատ լավ
տարանջատում է, որ Ադրբեջանինը սահման է, իսկ Հայաստանինը՝ անվերահսկելի միջանցք։ Այսուհետ
ՀՀ իշխանության բոլոր մտքերը, թե միջանցք չի լինելու՝ տարական սուտ է կեղծիք։ Եթե ստորագրվի «խաղաղության պայմանագիրը», ապա Ալիևը, չճանաչելով ՀՀ տարածքային ամբողջականությունը,
հող է նախապատրաստելու ապագայում մեր դեմ ագրեսիվ գործողությունների համար։
-
Ալիևը մի պահ Հաջիևի
շուրթերով ասում էր, որ եթե ՀՀ-ն միջանցք չի ցանկանում տալ, ապա իրենք կհամագործակցեն
Իրանի հետ՝ կարծես օգնելով Փաշինյանին, հասարակությանը համոզել, որ միջանցքային տրամաբանությունը
բխում է ՀՀ շահերից։ Հնարավո՞ր է, որ այն դե ֆակտո այլ անվանում ունենա, բայց դե յուրե
ծառայի որպես միջանցք, իսկ հայ հասարակության մեծամասնությունը նորից հավատա հերթական
ապատեղեկատվությանը։
-
Հաջիևի նման արտահայտություններն ընդամենը տհաս, անգրագետ մասսայի
համար էր։ Իրանը երբեք թույլ չի տա որևէ մեկին, իր տարածքն օգտագործել, որպես միջանցք,
նույնիսկ ծիծաղելի է։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը առաջ է տարվում Թուրքիայի կողմից, այն
անհրաժեշտ է պաշտանական Անկարային՝ իր պանթուրական և նեոպանօսմանական ծրագիրն իրագործելու
համար։ Միջանցքի վերահսկողությունը որևէ մեկի կողմից ձեռնտու չէ Թուրքիային և հիմա
դրա համար ամեն ինչ անում է, որ պայմանագիրը ստրագրվի առանց որևէ մեկի միջնորդության,
այդ թվում նաև Արևմուտքի՝ ի դեմս Շառլ Միշելի։ Հիշում եք՝ նա Նիկոլին տարավ Պրագա, հետո
Գրանադա, օգնեց Արցախի ամբողջական հանձմանը և հետո Նիկոլին «գցեց»՝ ասելով, որ Ալիևը
չի ցանկանում իրենց հետ բանակցել, իսկ Ռուսաստանին Արևմունքը, Նիկոլը և թուրքադրբեջանական
տանդեմը դուրս են քշում տարածաշրջանից։ Ցանկացած
ձևաչափով միջանցքի տրամադրումը բերելու է աղետալի հետևանքների։
-
Նիկոլ Փաշինյանն
ու Իլհամ Ալիևը հայտարարում են, որ պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցված է։ Երեկ
Ալիևը հստակ ձևակերպեց իր ակնկալիքներն այդ պայմանգրից։ Պայմանգիրն էլ իր հերթին, որպես
իրավական փաստաթուղթ ենթադրում է որոշակի իրավունքեր և պատականություններ։ Ձեր գնահատմամբ՝
ի՞նչ իրավունքներ է ստանում Հայաստանը՝ հաշվի առնելով Ալիևի ակնկալիքները։
-
ՀՀ-ն ոչ մի իրավունք չունի։ Երբ տեսնում ենք ՀՀ իշխանության
հակահայ քաղաքակնությունը, լսում ենք՝ ինչ ազդակներ են գալիս Բաքվից և Անկարայից, ապա
պարզ է դառնում, որ ՀՀ դավաճանական իշխանությունը համաձայնել է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին։
Պետք է ընդունենք, որ թուրքի կողմից ծեծված և նվաստացած Նիկոլ Փաշինյանը չի կարող խաղաղություն
բերել։ Չի կարող պարտված լիդերը բանակցել հավասարը հավասարի պես։ Փաշինյանն աղետ է
և, եթե նրան թույլ տան ստոարգրել այդ պայմանագիրը, ապա այն ավելի մեծ աղետ է բերելու
Հայաստանի գլխին։