ԱՄՆ-ն առաջին անգամ հայտնվել է Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների ցանկում։ Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Փոխանցում է News.am-ը։
Նա բարզաբանեց, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը, թեև նրա մասնաբաժինը ընդհանուր ցուցանիշում փոքր-ինչ նվազել է։ Նախարարը հավելեց, որ երկրորդ տեղում ԱՄԷ-ն է, որին հաջորդում են Չինաստանը, Վրաստանը և ԱՄՆ-ն։ Քերոբյանը միաժամանակ նշեց, որ Հայաստանը շարունակում է աշխատել տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ։
«Արտաքին առևտրաշրջանառությունը ՀՆԱ-ի նկատմամբ ամբողջ 2023 թվականի տվյալներով կազմել է մոտ 110%։ Սա ռեկորդ է Հայաստանի համար. Արտահանումը ՀՆԱ-ի հարաբերակցությունը կկազմի 54,5%, իսկ Կառավարության նպատակը մինչև 2026 թվականը 60% է»,- նշեց Վահան Քերոբյանը։