Հայաստանյան իշխանությունների հռչակած տարատեսակ «խաղաղության» բանաձևերն ակնհայտորեն շրջանցել են Բաքվի բանտերում շուրջ վեց տանսյակ գերիներին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Մեկի համար խաղաղությունը նախընտրական խոստում էր, որը մյուս ծրագրերի դրույթների նման կյանքի չկոչվեց, մեկի, իսկ ավելի կոնկրետ Ադրբեջանի տարածքային ախորժակը բավարարելու միջոց։ Հասարակությունը չի մոռացել, նախընտրական փուլում չագուչով շրջող Փաշինյանը, ինչպես էր գոռում՝ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները մեկ-երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար կներեն մեզ, բայց չեն ների մեզ, եթե հանուն իրենց ազատության զիջենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը։ Հիմա, ինչպես պետք է իր ծանր կյանքը քարշ տա ադրբեջանական բանտում գտնվող մեր հայրենակիցը, եթե մեկ- երկու ամսվա փոխարեն 2,5 տարի է անցել, ինքը բանտում է, իսկ իր ազատությունն ու անկախությունը զիջված են»,- ասաց Աբրահամյանը։
Պատգամավորի դիտարկմամբ՝ պաշտոնական Բաքուն նույն կերպ փորձում է շահարկել Արցախի գործով և նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գերության հանգամանքը, ովքեր ակնհայտ քաղաքական հետապնդման ենթարկվում։ «Սրանով Ադրբեջանը փորձում է թաղել Արցախի հաղթանակների և պետականության և պայքարի փուլը և փակել այդպես էլ չփակվող և Ադրբեջանի կոկորդին մնացած Արցախի էջը»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։