Foto

Հայաստանի պարագայում իրավիճակը էլ ավելի աղետալի է լինելու․ Արմեն Աշոտյանի հարցազրույցը ՔԿՀ–ից

«Նուբարաշեն» ՔԿՀ–ից NEWS.amի հարցերին է պատասխանել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հայաստանի իշխանությունըհրաժարվելովռուսական հարթակներում հանդիպմանառաջարկներիցՀԱՊԿ-ի նիստերինմասնակցելուցմիաժամանակ հայտարարում էթե ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրություն չունի։Դրան զուգահեռ վստահեցնում էոր արտաքինքաղաքական վեկտորը չի փոխումբայց գնում էայն հարթակներորոնք իր համար վստահելիեն։ Ինչու՞ է այդ դեպքում Հայաստանը դեռ ՀԱՊԿ-ումեթե եւ այդ հարթակը բոյկոտում էեւ չիվստահում։

Նախ հարկ է հիշեցնել, որ գործող վարչախումբը վերջին ամիսներին բոյկոտել է ոչ միայն ՀԱՊԿ ձևաչափով անցկացված հանդիպումները, այլ նաև ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով վերջին հանդիպումները: Այսինքն՝ բոլոր այն կազմակերպությունները, որտեղ Ռուսաստանը առաջնային դերակատարում ունի: Գործ ունենք ՝ «ՀԱՊԿ, քեզ եմ ասում, ՌԴ՝ դու լսիր» պրիմիտիվ շուստրիության հետ: Փաշինյանը Հայաստանը դե-ֆակտո հանում է ՀԱՊԿ-ից, անկախ նրանից, թե դե-յուրե մնալու հայտարարություններ են հնչում: Հաշվարկը շատ պարզ է, հունից հանել ՌԴ-ին, այսպես ասած տակից խաղեր տալով և դրդելով նրան ավելի կոշտ արձագանքների: Մոսկվայում այս խաղը բացահայտել են հեշտությամբ և տվյալ պրիմիտիվ խայծը կուլ չեն տվել:

Հայաստանի իշխանություններն արտաքինքաղաքականությանը վերաբերող բոլորքննադատություններին ունեն մեկպատասխան Հայաստանն ամեն ինչ անում էիր անվտանգությունը երաշխավորողգործընկերներ եւ երաշխիքներ ձեռք բերելուհամար։ Որտե՞ղի վերջոՀայաստանը կարող էիրական գործընկերներ ձեռք բերելորոնքհնարավոր պատերազմի դեպքում կարող ենգործուն քայլեր ձեռնարկել։

Հայաստանը ոչ մի տեղ այդպիսի գործընկերներ ձեռք բերել չի կարող, քանի դեռ ղեկավարվում է այնպիսի իշխանությունների կողմից, որոնց կոպտագույն սխալների, անվստահության, «գցելու» ֆենոմենալ ունակությունների, պատերազմ բերելու և տանուլ տալու հակումների մասին գիտեն ոչ միայն գերտերությունները: Եթե Նիկոլական Հայաստանը ինքն իր անվտանգությունը պաշտպանել չի ցանկանում, ապա ոչ մի այլ դերակատար այդ առաքելությունը չի իրականացնելու: Մնացածը՝ գեոպոլիտիկ ավանտյուրիզմ է: Եթե Փաշինյանը հետևողականորեն արհամարհում է ոչ միայն հայ ժողովրդի պատմությունը, այլև իր իսկ ճակատագրական սխալները, որոնք բերեցին այսօրվա աղետի, ապա դրանք այլևս սխալներ չեն, այլ գիտակցված կործանարար քաղաքականություն:

Արեւմտյան հարթակն էլ Ադրբեջանն էբոյկոտում ու առաջարկում Հայաստանին ուղիղերկխոսել եւ խաղաղության գործընթացըքննարկել երկու երկրների սահմանին։ Նախինչու՞ է այս պահին Ադրբեջանն ուղիղերկխոսելու առաջարկն օրակարգ բերումո՞րհարցերի լուծումն է հիմա նրա համարառաջնային եւ ի՞նչ կոնկրետ ակնկալիքներ ունիռուսական հարթակներից։

Ադրբեջանը շատ ավելի խորամանկ քաղաքականություն է վարում, ինչը դժվար չէ Նիկոլի վուլգար պրիմիտիզմի ֆոնին: Ռեվերանսները Մոսկվայի ուղղությամբ Նիկոլի սրացած ատլանտիզմը էլ ավելի ընդգծելու, Հայաստանի դեմ օգտագործելու, ՌԴ նախագահին սիրաշահելու նպատակ ունեն, ինչի արդյունքում Հայաստան-ՌԴ առանց այդ էլ սրված հարաբերություններին կարող է հասցվել անգամ մահացու հարված: Ադրբեջանի համար առաջնային է, օգտվելով Փաշինյանի շարունակվող պաշտոնավարումից և Հայաստանի պերմանենտ սխալներից, մեկընդմիշտ լուծել Հայաստանի հարցը: Փաշինյանի բանակցային դիրքերը և հմտությունները միայն հոռետեսություն են ներշնչում, իսկ երկկողմ բանակցությունները, առանց միջազգային միջնորդների, չեն ունենալու անգամ ֆորմալ երաշխիքներ և վերածվելու են գեոպոլիտիկ խարազմենթի:

Վերջին շրջանում սրվել են Վաշինգտոն-Բաքուհարաբերությունները։ Այս համատեքստումուշագրավ է ԱՄՆ պետքարտուղարի օգնականՕ՛ Բրայենի այն հայտարարությունըոր եթեմիջանցք բացելու համար ուժ կիրառվիկոշտարձագանք կլինի Արեւմուտքի կողմիցեւ որցանկացած միջանցք պետք է ստեղծվի միայնՀայաստանի համաձայնությամբ։  Ի՞նչ ուղերձ էսրանով տալիս ԱՄՆ-ն Ադրբեջանին եւհարաբերությունների այս սրումը որքանո՞վ էլուրջ։

Վաշինգտոն-Բաքու հարաբերությունների իրական սրմանը չեմ հավատում: Առհասարակ, Արևմուտքի կոշտացած հայտարարությունները Ադրբեջանի հասցեին իրական անվտանգային երաշխիքներ ոչ պարունակում են, ոչ էլ՝ ստեղծում: Դրանք ընդամենը մի կողմից ծառայում են Հայաստանի գեոպոլիտիկ շրջադարձի համար բարենպաստ քարոզչական ֆոն ստեղծելուն, մյուս կողմից՝ Արևմուտքի նյարդային ռեակցիան են Ադրբեջանի կամակոր մաքսիմալիզմին, որը խանգարում է առանց Ռուսաստանի հայ-ադրբեջանական գործարքը ավարտին հասցնել: Կարճ ասած՝ Ալիևը ուզում է ստանալ առավելագույնը, իսկ Փաշինյանը տանուլ է տալիս անգամ նվազագույնը: Արևմուտքին ձեռնտու են անգամ երկկողմ բանակցությունները, որովհետև Փաշինյանը երաշխավորել է Ռուսաստանի դուրս բերումը:

Այս պահին տարածաշրջանի բոլոր երկրներըՀայաստանին կոչ են անում խնդիրները լուծելտարածաշրջանի երկրների հետ եւ այստեղչբերել արեւմտյան ուժերին։ ՄինչդեռՀայաստանը շարունակում է մեծացնել ԵՄդիտորդների թիվըորոնք անգամ  Ադրբեջանիսադրանքները չեն կարող կանխել։ Ինչո՞վ է հղիՀայաստանի այս մոտեցումը եւ նոր ռազմականգործողության հավանականությունը որքա՞ն  է։

Թե Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն, թե Ֆրանսիան միշտ են ունեցել սեփական շահերից բխող պատկերացումներ Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում այդ մոտեցումները ստվերվում էին, միաձուլվում և հանգեցնում միասնական առաջարկների: Փաշինյանի ֆունդամենտալ և կանխամտածված սխալը Արցախյան հարցը ուկրաինական պատերազմի պատրվակով գեոպոլիտիկ աճուրդի հանելն էր:

Որքան էլ ՌԴ-Արևմուտք հարաբերությունները լարված են, կյանքը ցույց տվեց, որ կարևորագույն հարցերի շուրջ նրանք շարունակում են շփվել, նույն Արցախյան հարցով ս. թ. սեպտեմբերին կայացած Ստամբուլյան հանդիպումը վկա: Հետևաբար, պետք էր ոչ թե շտապել և գեոպոլիտիկ կռիվը ներմուծել մեզ մոտ, ինչպես վարվեց Փաշինյանը, այլ արհեստականորեն չարագացնել «խաղաղության» օրակարգը, կենտրոնանալով անվտանգային և դիվանագիտական կորուստները համալրելու վրա: Փոխարենը ՀՀ իշխանությունները շարունակաբար պղտորում են ջրերը, ուստի զարմանալի չէ, որ նման դեպքում առաջանում է ձուկ բռնելու ցանկություն ունեցողների հերթ՝ ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստան և այլն:

Ի դեպ, հիշեցնեմ, որ Փաշինյանն էլ էր խոսում «ռեգիոնալիզացիայի» մասին, պարզապես իր պատկերացումներում Հարավային Կովկաս = Թուրքիա բանաձևն է: Ռուսաստանին նա ընդհանրապես չի դիտարկում տարածաշրջանի մաս, իսկ Իրանին՝ այնքանով որքանով: Իսկ աշխարհագրությանը խաբել չես կարող, թե չէ այն սկզբից անիծում է, իսկ հետո՝ վրեժխնդիր լինում: Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ ռազմական գործողությունների հավանականությունը միշտ էլ կա:

Խնդիրը այլ է. Փաշինյանի «շնորհիվ» այդ հավանականությունը կտրուկ մեծանում է, իսկ Հայաստանի նոր անհաջողությունները դառնում գրեթե անխուսափելի: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Հայաստանը կգնա «սիրիացման», «ուկրաինացման» կամ «պաղեստինացման» սցենարով: Որքան էլ արյունալի և ողբերգական են այդ սցենարները, սակայն, Հայաստանի պարագայում իրավիճակը էլ ավելի աղետալի է լինելու, քանզի Հայաստանը չունի ոչ Սիրիայի նման վճռական առաջնորդություն, ոչ էլ Ուկրաինայի նման ռազմավարական խորություն և ռեսուրսներ, ոչ Պաղեստինի նման պասիոնար և մարտնչող ժողովուրդ: