ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ բոլոր երկրները, արտգործնախարարների հանդիպումից հետո, կպահանջեն անհապաղ հումանիտար դադարներ Գազայի հատվածում, ինչպես նաև Իսրայելի զսպվածություն։
«Շատ դժվար էր, բայց մեզ հաջողվեց համաձայնության գալ ԵՄ բոլոր 27 անդամների անունից մեկ հայտարարության շուրջ։ Խոսքը ոչ թե մեկ դադարի, այլ մի շարք դադարների մասին է, և դրանք պետք է անհապաղ հաստատվեն: Նախարարները նաև կոչ կանեն Իսրայելին ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ խաղաղ բնակչության կյանքը պահպանելու համար»,- ասել է նա հանդիպումների մեկնարկից առաջ։









