Ես ուրախություն ունեցա հանդիպելու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին, երբ նա բացման աղոթք կատարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Այս մասին թվիթերում գրել է ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը:
«Վեհափառ Հայրապետի այցը հիշեցում է, որ Արցախում տեղի ունեցած իրադարձություններից հետո հայ համայնքը տոկուն է և ուժեղ»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ կոնգրեսական Ադամ Շիֆը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին հրավիրել էր հանդես գալու Ներկայացուցիչների պալատի նիստի բացմանը՝ աղոթքով։









