Foto

Իրականացվել է աշխարհում առաջին ամբողջական աչքի փոխպատվաստումը․ մասնակցել է 140 վիրաբույժ

ԱՄՆ-ում բժիշկներն իրականացրել են մարդու աչքի փոխպատվաստման առաջին դեպքը, հայտնում է Նյու Յորքի համալսարանի բժշկական կենտրոնը:

«NYU Langone բժշկական կենտրոնի վիրաբույժների թիմը կատարել է աշխարհում առաջին ամբողջական աչքի և դեմքի մասնակի փոխպատվաստումը Արկանզասի 46-ամյա զինվորական վետերանի, ով աշխատանքի ընթացքում բարձր լարման էլեկտրական ցնցում է ստացել», – ասվում է բժշկական կենտրոնի հայտարարության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ հիվանդը պատահաբար հոսանքի լարերին դիպչելուց հետո կորցրել է ձախ աչքը, քիթը, շրթունքները, առջևի ատամները, ձախ այտի մի մասը և կզակը մինչև ոսկորը։ Նշվում է, որ վիրահատությունը, որն իրականացվել է 2023 թվականի մայիսի 27-ին, տևել է մոտ 21 ժամ, որին մասնակցել են ավելի քան 140 վիրաբույժ, բուժքույրեր և այլ բուժաշխատողներ։