Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում են հարձակման նոր փորձեր ձեռնարկել 2024 թվականին, բայց այդպիսի փորձեր կլինեն նաև 2023-ին, հայտնում է Reuters-ը։
«Մենք ծրագիր ունենք, նախանշված են հստակ քաղաքներ, շատ հստակ ուղղություններ, որոնցով մենք առաջ ենք գնալու»,- ասել է Զելենսկին։
Նա միևնույն ժամանակ խոստովանել է, որ նախորդիվ հայտարարած «հակահարձակումը» դանդաղ է առաջ գնում։ Այս համատեքստում Զելենսկին նշել է, որ Արևմուտքից մատակարարված զենքերն անհրաժեշտ ծավալի չեն, ուստի իրենց պետք է ավելի շատ զենք ու զինամթերք տրամադրվի։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահը 5 ամիս առաջ էլ հայտարարել էր Ռուսաստանի նկատմամբ «հակահարձակողական գործողություններ» ձեռնարկելու մասին։









