Նոյեմբերի 7-ին, Լոնդոնի The Ballroom of Claridge's սրահում տեղի ունեցավ Harper's Bazaar «Տարվա կին» մրցանակը, որն ավանդաբար շնորհվում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, ովքեր հսկայական հաջողությունների են հասել նորաձևության, երաժշտության աշխարհում:
Կարմիր գորգ էին դուրս եկել «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի աստղ Քիմ Քեթրալն իր ընկերոջ՝ Ռասել Թոմասի հետ, «Գահերի խաղի» հայտնի Էմիլիա Քլարկի և հոլիվուդյան դիվա Նաոմի Ուոթսը։
Ի դեպ, սա Քիմ Քեթրալի և Ռասել Թոմասի հարմար առիթ էր միասին երկրպագուների առջև դուրս գալու համար։ Վերջին անգամ նրանք միասին հայտնվել են հանրությանը սեպտեմբերին, երբ ներկա են եղել Balmain կանանց հավաքածուի ցուցադրությանը, որն անցկացվել է Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում։
Vesti.am