«2024 թվականին կապիտալ ծախսերն ավելանալու
են և դառնալու են 710 միլիարդ դրամ։ Կապիտալ ծախսերի 41 տոկոսն ուղղվելու է պաշտպանության
ոլորտին։ Պաշտպանության ոլորտին հատկացվելու է 555 միլիարդ դրամ, դա 7 տոկոսով
ավելին է, քան 2023 թվականին: Պաշտպանության ծախսերը համախառն ներքին արդյունքում կկազմեն
5.3 տոկոս»։
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ
ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2024 թվականի
պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների
նախարար Վահե Հովհաննիսյանը։
Միայն այս տարվա առաջին 9 ամսվա կտրվածքով, անվտանգային պաշտպանական ծախսերում 50 տոկոս թերակատարում կա։ ՀՀ քաղաքացիներին հատկապես հետաքրքրում է, թե ինչպե՞ս կարող էր գումար չծախսվել մի ոլորտում, որն հիմա սարսափելի իրավիճակում է։ Իշխանական պատգամավորները փորձում են բացատրել նրանով, որ ՌԴ-ն պետք է զենք վաճառեր, չի արել դրա համար էլ գումարը մնացել է, բայց ՀՀ քաղաքացիները շատ լավ հիշում են դեռ հունվար ամսին Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհը, որտեղ զոհվեց 15 զինվորական, 3-ն էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան։ Այն ժամանակ ՊՆ խոստացել էր մոդուլային կայաններ ձեռք բերել և այլն: Սրանք փաստացի չեն արվել, զինծառայողների ծնողներն իրենք են անհրաժեշտ պարագաներ ուղարկում որդիներին և այլն։ Մինիմալ հարդարված և կարհավորված չեն գրեթե բոլոր դիրքերն ու կացարանները, բայց 50 տոկոս թերակատարում ուենք։ Մեղմ ասած՝ բարձիթողի կառավաման հետևանք կարող է լինել։
Սա կարող է ունենալ տրամաբանական մեկ այլ բացատրություն՝ ի սկզբանե այդ գումարը չի փոխանցվում
ՊՆ-ին, ՀՀ «հպարտ» քաղաքացուն ներկայացնում են, թե պաշտպանական ծախսերն ավելացել
են, բայց, իրականում, փոխանցվում է այնքան գումար, որքանը ծախսվել է: Եվ այդպես արվում
է գերթե բոլոր ոլորտներում։ Հաջորդ տարի հաշվետու ժամանակաշրջանում կրկին 50 և ավելի
տոկոս թերակատարում է լինելու: Սակայն այս պոպուլիստ կառավարության համար կարևոր է, որ այսօր քաղաքացիներն կիմանան, թե պաշտպանական ծախսերն
ավելացել են, առողջապահականը կրկնապատկվել է, բայց կշարունակեն հիվանադանոցներ փակել, դասաժամեր կրճատել և այլն։ Արդյունքում ՀՀ քաղաքացին կշարունակի հավատալ գունավոր լուրերին՝ մաս-մաս կորցնելով
կարևորը՝ հայրենիքը և պետականությունը։









