Foto

Մտահոգիչ վիճակագրության պատճառներն՝ ըստ իրավապաշտպանի

 

ՆԳՆ օպերատիվ խորհրդակցության ժամանակ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2023 թ. 9 ամսվա օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն արձանագրում են հանցագործությունների աճ և բացահայտելիության անկում։ Հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 12,1%-ով, առանձնապես ծանր հանցագործություններինը` 680-ով։ Դրան զուգահեռ, ծանր հանցագործություններով բացահայտման ցածր ցուցանիշը՝ 41,6%, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 20,6%

Աճել են նաև սպանության, սպանության փորձի, մարդկանց թրաֆիքինգի, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների և կոռուպցիոն դեպքերը:

Սպանությունների աճը պայմանավորված է նախորդ տարի հուլիսի 1-ից ուժի մտած  քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի փոփոխություններով, ըստ որոնց՝ հանկարծամահության դեպքերով սպանության վարույթներ են հարուցվում։  Սա էլ փոխում է բացահայտելիության ցուցնիշը, քանի որ հանկարծամահության դեպքերը ևս ներառվում են բացահայտված թվերի մեծ։ Նշենք նաև, որ գողության և գողության փորձի դեպքերը նվազել են։ 

Հաշվետու ժամանակահատվածում 2294-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը՝ գրեթե հնգապատիկ:

 Vesti.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը մտահոգիչ վճակագրոությունը պայմանավորեց քաղաքան գործոնով։ Ըստ իրավապաշտպանի՝ խնդիրը կառավարման և դրա ձևի ու նպատակների մեջ է։

«Շատ հետաքրքիր վիճակագրություն է, փաստորեն որքան մեծանում են ոստիկանության թվակազմը, ոստիկանությանը, քննչական մարմիններին, դատախազությանն ուղղված գումարները, այնքան ավելանում են հանցագործություններն ու, համապատասխանաբար, կրճատվում դրանց բացահայտումները։ Ինչպե՞ս, այս, առաջին հայացքից, անտրամաբանությանը կարելի է բացատրություն տալ։ Իմ համոզմամբ, ոստիկանության թվակազմի մեծացման  ու իրավապահ ողջ համակարգին  հատկացվող գումարի ավելացման նպատակը ոչ թե հանցագործությունները կանխելն ու դրանք բացահայտելն է, այլ իշխանության ներկայացուցիչների, հատկապես վարչապետ կոչեցյալի ու նրա ընտանիքի անվտանգության ապահովումը։ Անվտագություն ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն հարյուրավոր թիկնապահներին, խաղաղ ցուցարարներին խոշտանգող հազարավոր ոստիկաններին, այլև իշխանությանը քննադատող ընդդիմադիր գործիչներին շինծու մեղադրանքներ առաջադրելն ու կալանավորելը։ Վարչապետ կոչեցյալը չի հանդուրժում իր հասցեին որևէ քննադատություն։ Այդ մասին է վկայում նաև ռուսաստանցի և սփյուռքահայ գործիչների Հայաստան մուտքի արգելքը։ 2018թ․, երբ վարչապետ կոչեցյալի պատվերով սկսվեցին այդ շինծու քրեական գործերի հարուցումները, ուշադրություն դարձրեք՝ դեռևս դրանցից ոչ մեկով դատավճիռ գոյություն չունի։ Նույնիսկ գրպանային դատավորները համարձակություն չունեն այդ փնթի կազմված գործերով որոշումներ կայացնել։ Կրկնեմ, այդ գործերը «կարվում» են վարչապետ կոչեցյալի հրահանգով,  կալանավորվում են բազմաթիվ մարդիկ, ապա ամիսներ անց փոխվում է խափանման միջոցը, իսկ գործը մնում է կախված։ Այսինքն, քրեական սարքովի գործերի նպատակը ընդդիմադիր գործիչներին կալանքով պատժելն է և գործը, որպես դոմոկլյան թուր, մշտապես նրանց գլխավերևում պահելը։ Այս ամենին գումարենք նաև այն հանգամանքը, որ իշխանության մերձավորների կատարած հանցագործությունները կոծկվում են, ինչպես օրինակ՝ Ապարանում 3 երիտասարդների սպանությունը։ Այս իրավիճակում, երբ ՆԳՆ նախարարի ուշքն ու միտքը միայն իր տիրակալի անվտագության ապահովումն է, բնական է, որ երկրում կաճեն կենցաղային բնույթի, ինչպես նաև ծանր  հանցագործությունները, ինչին ականատես ենք։ Դրանց աճը պայմանավորված է այն հանգամանքով, քանի որ չի գործում օրենքը, այլ՝ գործում է վրեժխնդրություն-հաշվեհարդարը։ Ի դեպ, բարձիթողի վիճակ է, ոչ միայն հանցագործությունների աճի, այն է երկրի  ներքին,  այլև արտաքին՝  երկրի պաշտպանության ոլորտում»,- նշեց Իշխանյանը։

Ամբողջ աշխարհում անվտանգ են համարվում այն երկրները, որտեղ քաղաքացին վստահում է իր իրավապահ համակարգին։ Երբ քաղաքացին դիմում է ոստիկանություն և արձագանքն օրենքի տառին համապատասխան չէ, վարույթներն առաջ չեն գնում, հաճախ տևում են ամիսներ և տարիներ, ապա ինքն է փորձում սեփական խնդիրները կարգավորել, իսկ արդյունքը՝ հանցագործություների աճն է։

Քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանը Vesti.am-ի հետ զրույցում նշել էր, որ հատկապես 2020թ պատերազմից հետո հասարակությունն ավելի դյուրագրգիռ է դարձել և նույնիսկ փոքր թվացող խնդիրները լուծվում են հաշվեհարդարային մեթոդով։ Բացի հոգեբանականից, փորձառու հոգեբանը խնդիր է տեսնում նաև կառավարման համակարգում և իրավապահ համակարգի ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մեջ։ Հաստատում է՝ ոստիակնությանը, դատարաններին, նրանց անաչառությանը և օբյեկտիվությանը հասարակությունը չի վստհում։

9 ամիս հաշվետու ժամանակաշրջանում 2294-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ահռելի աճը պայմանավորում է սեփական վարկածով․ «Ես մեծ կասկածներ ունեմ՝  կապված դրանց իրական պատվիրատուների հետ։ Հիշենք, Էկվադորից Հայաստան ներմուծված կոկաինի մասին։ Այդ դեպքը կարծես բոլորը մոռացան։ Համոզված պնդում եմ, որ որևէ անհատ կամ կազմակերպություն չէր կարող գնալ այդպիսի համարձակ քայլի՝ առանց ունենալու իշխանության աջակցությունը։ Հիշեցնեմ, որ խոսքը գնում էր շուրջ մեկ միլիարդ դոլարի մասին։ Այս իշխանությունը չի խորշում ցանկացած եղանակով փող աշխատելուց, լինի դա պետական ռեկետ, ինչպես Զանգեզուրի կոմբինատի և Ամուլսարի բաժնետոմսերի յուրացումն, այնպես էլ թմրամիջոցների ապօրինի շրջանատությունը։ Նրանց համար, ինչպես ասում են․ «деньги не пахнут»։

 

 

 

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան