Foto

Նոր Սահմանադրության նախագիծը փոխանցվել է Ռոբերտ Քոչարյանին․ Բագրատ Միկոյան

Նոր Սահմանադրության նախագիծն այսօր փոխանցվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

«Ծանոթանալուց հետո՝ առաջիկա օրերին, կստանանք նաև նախագահի արձագանքը, որը կհրապարակենք»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանը հայտնել էր, որ իրեն չեն տրամադրել նախագիծը՝ նշելով, թե ասել են՝ «արգելված է»։ Բագրատ Միկոյանն էլ պարզաբանել էր, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի ղեկավարությունը պահանջել էր համապատասխան կայքից էկրանակադրերով (Print Screen) տպել փաստաթուղթը։