Foto

Հարկադիրը 2023թ. 3-րդ եռամսյակում շուրջ 13,5 մլրդ դրամի գումար է բռնագանձել

2023թ. երրորդ եռամսյակում Հարկադիր կատարողական ծառայության կողմից ՀՀ պետական բյուջեի օգտին գույքային և ոչ գույքային կատարողական վարույթներով վերականգնված գումարը կազմել է 13 մլրդ 596 մլն 065.8 դրամ։

Գույքային բնույթի բոլոր կատարողական վարույթներով բռնագանձված գումարի չափը 2023թ. 3-րդ եռամսյակում կազմել է 12 մլրդ 895 մլն 047 000 դրամ։ Aysor.am-ի կողմից ամփոփված ԱՎԿ-ի տվյալներով՝ չվերականգնված մնացորդ գումարը հաշվետու ժամանակաշրջանի վերջում կազմել է 36 մլրդ 772 մլն 786.000 դրամ։

Հարկադիր կատարման ծառայությունը ՀՀ պետական բյուջեի օգտին միայն Երևանից բռնագանձել է 6 մլրդ 804 մլն 003.000 դրամ։

Չվերականգնված մնացորդ գումարը հաշվետու ժամանակաշրջանի վերջում կազմել է 20 665 509.300 դրամ։

Ոչ գույքային կատարողական վարույթներով գանձված գումարը կազմել է 636 մլն 944.8 դրամ։ Հայցի ապահովման կատարողական վարույթներով վերականգնված գումարը կազմել է 64 073.1։